Թուրքիան օգնել է կանխել երկրորդ խոշոր ահաբեկչությունը Մոսկվայում. Hürriyet


 

Թուրքիայի հատուկ ծառայությունները նախազգուշացրել են իրենց ռուս գործընկերներին և օգնել կանխել երկրորդ ահաբեկչությունը Մոսկվայում՝ Crocus City Hall առևտրի կենտրոնի վրա հարձակումից հետո։ Այս մասին հայտնում է Hürriyet թերթը։


«Համերգասրահի վրա առաջին հարձակումից հետո ահաբեկչական խումբը պլանավորել էր երկրորդ հարձակումը։ Նրանք պատրաստվում էին հարձակվել մարդաշատ առևտրի կենտրոնի վրա։ Թուրքական հետախուզությունը կանխել է այս երկրորդ խոշոր ահաբեկչությունը՝ կապ հաստատելով Մոսկվայի հետ»,- գրում է թերթը:


Ահաբեկչությունը, պարբերականի տեղեկություններով, պատրաստել են «Վիլայաթ Խորասան» խմբավորման զինյալները, որը կապված է «Իսլամական պետության» հետ։